Ընտանիքի ֆունկցիաները

Ընտանիքի ֆունկցիաները

Ֆունկցիան առանձնանում է որպես ընտանիքի կյանքի գործունեության ոլորտ, անմիջականորեն կապված նրա անդամների որոշակի պահանջմունքների բավարարման հետ: Որպես կանոն, ընտանիքի ֆունկցիաները նշանակվում են պահանջմունքների (համապատասխան) խմբերի հիման վրա, որը պետք է և կարող է իրականացնել ընտանիքը: Հետազոտողները առանձնացնում են ծննդյան և դաստիարակության (երեխաների) ֆունկցիաները, ծնողների հոգեկան գործունեության, հուզական աջակցության և հոգեկան պաշտպանության, հոգեկան շփման, ինքնաարտահայտման և այլնի առանձնահատկությունները:

Մի քանի հեղինակներ առանձնացնում են ընտանիքի սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ ֆունկցիաները:

Սպեցիֆիկ ֆունկցիաները սկզբնավորվել են ընտանիքի էությունից և արտացոլում են նրա առանձնահատկությունը, որպես սոցիալական դրսևորում: Դրան են վերաբերում.

* Ծնունդը (ռեպրոդուկտիվ ֆունկցիա)

* Էությունը, ապրուստը (էկզիստենցիալ ֆունկցիա)

* Երեխաների դաստիարակությունը (սոցիալիզացիայի ֆունկցիա)

Տվյալ ֆունկցիաները պահպանվում են հասարակության բոլոր փոփոխություններում:

Ոչ սպեցիֆիկ ֆունկցիաները այն ֆունկցիաներն են, որոնց իրականացման դեպքում, ընտանիքը դառնում է հարմարվող որոշակի հանգամանքներում:

Այսպիսով ֆունկցիաներ են հանդիսանում սեփականության կուտակումը և փոխանցումը, ստատուսը, արտադրողականության և սպառման կազմակերպումը, հանգիստը և ազատ ժամանակը, ազատության և ընտանիքի անդամների բարեկեցության մասին հոգ տանելը, միկրոկլիմայի ստեղծումը:

Ֆունկցիաները արտացոլում են պատմական բնույթի կապեր ընտանիքի և հասարակության միջև, տարբեր պատմական փուլերում ընտանիքի փոփոխության դինամիկան: Ժամանակակից ընտանիքը կատարել է շատ

ֆունկցիաներ ` որոշելով դրանք անցյալում, արտադրողականության, պահպանման և գոյության:

Միաժամանակ գոյություն ունեն նաև ավանդական ֆունկցիաներ, որոնք փոփոխությունների նկատմամբ հանդիսանում են կայացած, հաստատուն: Դրանց են վերաբերում.

1. Տնտեսական էկոնոմի – կապված է ընտանիքի սնուցման հետ, ընտանեկան խոշորագույն բովանդակության հետ, բնակավայրի հարմարավետության, ընտանեկան բարեկեցության ստեղծման, ընտանիքի կյանքի և կենցաղի կազմակերպման, ընտանեկան բյուջեյի ձևավորման հետ:

2. Ռեպրոդուկտիվ ֆունկցիա – կապված է ծննդյան պրոբլեմի հետ:

3. Ռեգեներատիվ ֆունկցիա – Կապված է ժառանգման ստատուսի, ազգանվան, կարողության, սոցիալական դրության հետ:

4. Կրթա – դաստիարակչական(սոցիոլոգիական) ֆունկցիաներ

5. Ռեկրեատիվ ֆունկցիաներ – կապված է հանգստի հետ, ազատ ժամանակի կազմակերպման հետ, առողջության պահպանման հետ և ընտանիքի անդամների բարորության ապահովման հետ:

Բացի ավանդական ֆունկցիաներից ժամանակակից ընտանիքը իրականացնում է այսպես կոչված հոգեթերապևտիկ ֆունկցիա:

Ընտանիքի ֆունկցիաների քանակությունը որոշվում է նրանով, թե որքան պահանջմունքների է այն բավարարում:
Ընտանիքի պահանջմունքները
Գ. Նավայտիսը առանձնացնում է ընտանեկան պահանջմունքների հետևյալ տեսակները.

1. Ընտանեկան կյանքի գործունեության նյութական պայմանների ստեղծում և պահպանում

2. Սիրո և խնամակալության պահպանում

3. Ֆիզիկական և հոգեկան մոտիկության պահպանում

4. Ընտանեկան շփման պահպանում

ՈՒ. Խարլին առանձնացրել է հինգ հիմնական պահանջմունքներ ամուսնու և կնոջ համար.

Ամուսինների համար `

1. Սեքսուալ բավարարում

2. Համատեղ հանգիստ

3. Կնոջ գրավչությունը

4. Կնոջ տնային տիրուհու վերացրումը (ընտանեկան աջակցություն)

5. Կնոջ բարոյապես աջակցությունը

Ամուսնության մեջ կնոջ հիմնական պահանջմունքները `

1. Ընտանիքում ռոմանտիկ մթնոլորտը, ամուսնու կողմից արտահայտվող նրբությունը

2. Շփվելու պահանջմունքը (ամուսնու հետ ամեն ինչի մասին խոսելու հնարավորությունը, ինչը տեղի է ունեցել օրվա ընթացքում)

3. Ամուսնու հետ հարաբերություններում արդարացիությունը և անկեղծությունը

4. Ընտանիքի հոր կողմից ֆինասակն աջակցությունը

5. Ընտանիքում նվիրվածությունը

Ամուսնական ընտանեկան հարաբերություններում կնոջ պահանջմունքների հետազոտությունները ցույց տվեցին պահանջմունքների խմբում նմանատիպ պատկեր:

20 – 24 տարեկան երիտասարդ կանանց սպասումների մեջ գլխավորում ենէմոցիոնալ – աֆիլիատիվ պահանջմունքները, իսկ կոնկրետ `

* Ընդունման, հասկացման, սիրած մարդու կողմից ընդունման պահանջմունք — սա արտահայտված է տարբեր կազմավորումներում ` <<իմ հետաքրքրությունների հասկացում>>, <<արժեքների ընդունում>>, <<իմ անհատականության ընդունում, հարգանք>>, <<Ինձ ընդունումը այնպիսին, ինչպիսին կամ >>, <<հիացմամբ>> և այլն:

* Բարոյական աջակցության պահանջմունք — դեպքերի մեծամասնության մեջ սա ձևավորվում է որպես մորալ, էմոցիոնալ կամ հոգեբանական աջակցություն, կան նաև այնպիսի կազմավորումներ, ինչպիսիք են <<փոխօգնություն, քաջալերանք, իմ ներքին աշխարհի նկատմամբ հետաքրքրություն>>, <<ապրումակցում>>, <<գովասանք>>, պրոբլեմների լուծման ժամանակ ընկերական խորհուրդներ>>, <<տղամարդու մեջ բարություն գտնելու պահանջմունք>> և այլն:

* Շփման պահանջմունք — <<>քննարկումներում, զրույցներում, օրվա ընթացքում տպավորությունների մասին>>, <<բաց, անկեղծ հարաբերություններում>>, <<խրատների բացակայություն շփման մեջ>>, <<ուղեկցի մեջ հոգեկան շփման համար>>, <<ազատ ժամանակի միասին անցկացման մեջ>> և այլն:

* Ֆինանսական օգնության պահանջմունք – Նյութական ապահովություն, տնտեսական ապահովություն:

* Սեքսուալ պահանջմունք

* Նուրբ և ռոմանտիկ հարաբերությունների պահանջմունք

* Անվտանգության պահանջմունք – Ամուսինը պետք է ապահովի հուսալիությունը, Պաշտպանվածությունը, լինի ընտանիքի հիմքը թիկունքը

* Հայրական պարտականությունների իրականացման պահանջմունք – Ամուսինը պետք է իրականացնի հայրական պարտականությունները, ընդ որում մինչամուսնական շրջանում շրջանում աղջիկների 2/3 – ը դեռևս չեն մտածում ծնողական դերի մասին, ավելի շատ նրանց անհանգստացնում է այն, որ ամուսինը լինի լավ ընկեր և հուսալի ուղեկից:

* Սեփական <<տրամադրման>> պահանջմունք, Ինչպես նաև ինչ – որ մեկի համար սեփական անհրաժեշտությունը. Խնամելու պահանջմունք և սեփական <<պիտանելիության>> գիտակցում, հարմոնիկ հարաբերությունների ստեղծում, որպես կին սեփական կայացումը զգալու ցանկություն:

* Ստաբիլ հարաբերությունների պահանջմունք – սա արտահայտվում է այն բանում, որ ամուսինը իրականացնի հոգեթերապևտիկ ֆունկցիա ` ընտանիքում ապահովի խաղաղություն և կայունություն:

* Ինտելեկտուալ, հոգևոր ուղեկցի պահանջմունք – Ամուսինը լինի հոգեպես հարազատ մարդ ` ընդհանուր հետաքրքրություններով, հայացքներով, մտքերով:

* Ամուսնու կողմից տնտեսության մեջ օգնության պահանջմունք – տան մեջ օգնություն, նրա օգնությունը տուն վերանորոգելու համար և այլն:

* Ամուսին – ուսուցչի պահանջմունք – ամուսինը ընկալվում է որպես կնոջ հոգեկան, ինտելեկտուալ զարգացման ստիմուլյատոր, ուժեղ և խելոք ընկեր, որը կարող է խորհուրդ տալ, օգնել, մխիթարել, ազատ

ժամանակի կազմակերպող, ընտանիքի կյանքի ոռողջ կերպարի կազմակերպող(Սպորտով զբաղմունք, որի մեջ կընդգրկվեն կինը, երեխաները):

* Ընտանիքի ` որպես այդպիսինի պահանջմունք

* Ամուսնու կարգավիճակի պահանջմունք – այն բանում, որ կինը կարողանա նրանով հպարտանալ, որպեսզի նա առանձնանա խմբից:

24 – 25 տարեկան կանանց համար բնութագրական են համարվում ամուսնուց որոշակիորեն այլ պահանջմունքները `

* Շփման պահանջմունք — շփման անկեղծություն և պարզություն, միասին հանգիստ:

* Մորալ օգնության պահանջմունք – ուշադրություն, քաջալերանք, հոգեբանական խնդիրների լուծում, փոխադարձ օգնություն, ցանկացած դժվար իրավիճակում օգնություն, <<որպեսզի ամուսինը կողքին լինի>> և այլն:

* Ֆինանսական օգնության պահանջմունք

* Ընտանիքին և երեխաներին ամուսնու (և հոր) նվիրվածության պահանջմունք

* Քնքշության և ռոմանտիկայի պահանջմունք

* Ընդունված լինելու, հարգանքի, վստահության պահանջմունք

* Ստաբիլության պահանջմունք – ամուսնու հուսալիություն, վաղվա օրվա համար համոզվածություն, հավատարմություն:

* Տնտեսական պահանջմունք – կենցաղային ոլորտում օգնություն

* Որպես կնոջ և մոր իրականացման պահանջմունք

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Можно использовать следующие HTML-теги и атрибуты: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Կիսվիր ընկերներիդ հետ