Անձի հոգեվերլուծական տեսություն

Անձի հոգեվերլուծական տեսություն

 

«Մարդը հզոր է այնքան ժամանակ,

քանի դեռ զինված է ուժեղ գաղափարով»:

      Զիգմունդ Ֆրեյդ

 

Հոգեվերլուծական տեսության հիմնադիրը հանդիսանում է Ֆրեյդը: Այս տեսությունն իր խոր ազդեցությունն ունեցավ ոչ միայն հոգեբանության, հոգեթերապիայի վրա, այլև աշխարհի ողջ մշակույթի վրա: Ֆրեյդի գաղափարների, նրա տեսության մասին քննարկումները տևել և տևում են դարեր: Ոմանք քննադատեցին Ֆրեյդի հայացքները, իսկ ոմանց համար էլ հոգեվերլուծությունը դարձավ այն սկզբնաղբյուրը, որից ծագեցին նոր տեսություններ և հոգեբանության նոր ճյուղեր:

Ֆրոյդը հոգեկանը համեմատում էր այսբերգի հետ: Անձը կազմված է 3 հիմնական կոմպոնենտնեից

  1. ԻԴ (նա)-ը իր մեջ ներառում է անձի բնազդային բնածին գործոնները  և խիստ կապված է բնազդային կենսաբանական մղումների հետ (սնվելը, քնելը և այլն): Ըստ Ֆրեյդի Իդը մութ է, կենսաբանական քաոտիկ, կանոններին չենթարկվող: Այն պահպանում է իր կարևորագուն նշանակությունը մարդու ողջ կյանքի ընթացքում: Լինելով անձի  կառույցներից ամենահինը, իդը արտահայտում է մարդկային կյանքի առաջնային սկզբունքը` հոգեկան էներգիայի անմիջական լիցքաթափումը առանձ որևէ սահմանափակումների: Այդ անմիջական էներգիայի լիցքաթափումը անվանվեց հաճույքի սկզբունք: Այսպիսով իդը ենթարկվում է հաճույքի սկզբունքին: Ըստ Ֆրեյդի իդը միջնորդ է օրգանիզմում սոմատիկ և հոգեկան գործընթացների միջև: Այն պահոց է բալար տեսակի բնազդների համար և իր հաճույքը ստանում է անմիջական մարմնական պրոցեսներից: Իդը ազատում է անձը լարվածությունից  երկու հետևյալ մեխանիզմներով` ռեֆլեկտոր գործողություններ և առաջնային գարծընթացներ:
  2. Էգո (ես)-ը դա հոդեկանի այն բաղադրամասն է , որը պատասխան է տալիս որոշումներ կայացնելու համար: Էգոն ձգտում է արտահատել ու կատարել իդի ցանկությունները հաշվի առնելով արտաքին աշխարհի սահմանափակումները: Էդոն ենթարկվում է իրականություն սկզբունքին , որի նպատակն է օրգանիզմի ամբողջականության պահպանումը բնազդների իրականացումը հետաձգելու միջոցով այնքան ժամանակ մինջև գտնվում է հնարավորություն և պայմաններ, որոնք համապատասխանում են արտաքին միջավայրին: Էգոն ընդունակ է ուղղել վարքը ճիշտ ճանապարհով, որպիսի բնազդային պահանջմունքները բավարարվեն անհատի և այլ մարդկանց համար անվնաս եղանակով:
  3. Սուպերէգո (գերես)_ը, դա վարքի հասարակական նորմերի և ստանդարտների, մշակութային պահանջմունքների ինտերնալիզացված տարբերակն է: Սուպերէգոն բնածին չէ: Սուպերէգոն ըստ Ֆրեյդի բաժանվում է երկու ենթահամակարգերի ` խիղճ և էգո-իդեալ:

Հոգեվերլուծողները կարծում են, որ մարդկության հիմնական դժվարությւոնը դա <<ԵՍ>>-ի և <<Գեր ԵՍ>>-ի միջև առաջացող կոնֆլիկտի հաղթահարումն է. սոցիումի պահանջների և անձի պահանջների կոնֆլիկտ, որն էլ առաջացնում է տագնապը:

Ըստ Ֆրեյդի կարելի է առանձնացնել գիտակցության երեք մակարդակ` գիտակցություն, ենթագիտակցություն, անգիտակցական:

Գիտակցության մակարդակը ըստ Ֆրեյդի մարդու հոդեկանի փոքրագույն մասն է կազմում (օպերատիվ հիշողության պես այն ներառում է տվյալ պահին անհրաժեշտ ինֆորմացին): Ենթագիտակցությունը ներառում է մարդու ողջ փորձը , որը չի գիտակցվում տվյալ պահին, սակայն հեշտությամբ կարող է վերադառնալ գիտակցություն: Ըստ Ֆրեյդի ենթագիտակցությունը դա յուրահատուկ կամուրջ է գիտակցության և անգիտակցականի միջև: Անգիտակցականը ամենախորը և ամենակարևոր մասն է, նրանում պահվում են պրիմիտիվ բնազդային մղումները, ինչպես նաև այն հույզերն ու ինֆորմացիան, որոնք այնքան վտանգավոր են գիտակցության համար, որ արտամղվում են անգիտակցական ոլորտ: Օրինակ` մանկության մոռացած տրավմաները, ծնողների նկատմամբ թաքուն թշնամական մտքերը, ճնշված սեռական ցանկությունները: Ըստ Ֆրեյդի, այդ արտամղված նյութը մեծամասամբ պայմանավորում է մեր վարքը:

Հիմնական բնազդները ըստ Ֆրեյդի

Չնայած բնազդների քանակը շատ մեծ է, Ֆրեյդը խմբավորեց վերջիններս երկու մեծ  խմբերի` էրոս (կյանքի) և թանատոս (մահվան): Առաջինը խումբը (էրոս) միացնում է օրգանիզմի ամբողջ ուժերը, որոնք ծառայում են տեսակի զարգացման համար: Կյանքի բնազդները կարևորագույնն են  և էականը անձի զարգացման համար, սակայն ամենաէականները սեքսուալ բնազդներն են, որոնց էներգիան ստացավ լիբիդո անվանումը: Լիբիդոն դա հոգեկան էներգիայի որոշակի քանակ է, որը իր լիցքաթափումը գտնում է միայն սեքսուալ վարքում: Ըստ Ֆրեյդի սեքսուալ բնազդը մեկը չէ, այլ մի քանիսը և յուրաքանչյուրը կապված է որոշակի իրոգեն գոտու հետ: Այդ տեսանկյունից ամբողջ օրգանիզմը դա իրոգեն գոտի է, սակայն ֆրեյդը հատկապես առանձնացնում է բերանը, անուսը և սեռական օրգանները:

Բնազդների երկրորդ խումբը ` մահվան բնազդներն են (թանատոս) ընկած է դաժանության, ագրեսիայի, ինքնասպանությաննների, սպանությունների հիմքում: Եթե կյանքի էներգիան ստացավ լիբիդո անվանումը, ապա մահվան էներգիան անվանում չստացավ, սակայն նրանք նույնպես կենսաբանորեն պայմանավորված են և ուեն կարևոր նշանակություն մարդկային կյանքի վարքի կարգավորման համար: Ըստ Ֆրեյդի մարդկանց հատուկ է ձգտել մահվանը :

Պաշտպանական մեխանիզմները ըստ ֆրեյդի

Մարդու կյանքում մշտապես ի հայտ են գալիս այնպիսի ցանկություններ, բնազդներ, որոնք անհնար է բավարարել կամ դրանց բավարարումը հետաձգվում է: Այդ պատճառով մարդու մեջ կուտակվում է չօգտագործված էներգիա, որը ելք է փմտրում: Հաճախ այն իրացվում է պաշտպանական մեխանիզմների շնորհիվ, որոնք կրում են նևրոտիկ բնույթ: Դրական   պաշտպանական մեխանիզմները Ֆրեյդը համարում էր միայն սուբլիմացիան, որը արտահայտվում է նրանում, որ կուտակված էներգիան վերափոխվում է և օգտագործվում է մի այլ տիպի սոցիալապես ընդունված գործունեության, սպորտ ստեղծագործություն, ֆիզիզկական աշխատանք:

արտամղում - գիտակցության կողմից արտամղվում են դեպի անգիատակցական կամ ենթագիտակցական անթույլատրելի ցանկությունները և մղումները:

հերքում - տհաճ երևույթները, միջադեպերը մարդը հերքում է` չընդունելով այն:

պրոյեկցիա - մարդը մյուսներին վերագրում է իր մտքերը, ցանկությունները, միտումները:

ռեգրեսիա - մարդու վարքում դրսևորվում են ավելի ցածր տարիքին բնորոշ ձևեր

ռեակտիվ գոյացումներ – մարդը մոլեռանդ ձևով պայքարում է որևէ բանի դեմ, իսկ իրականում նա պայքարում է իր շատ խորը թաքնված ցանկությունների դեմ` ինքը դա չգիտակցելով:

Ըստ Ֆրեյդի մարդիկ չեն կարող բացեիբաց արտահայտել իրենց բոլոր ցանկություններն ու դրսևորեն իրենց բնազդները, ինչպես կենդանական աշխահում, դրա համար նրանք ստիպված են լինում ճնշել և սահմանափակել դրանք:

Այսպիսով, բնազդային մղումները, համարվելով ամոթալի, հակասոցիալական, դուրս են մղվում գիտակցականից դեպի գետնահատակ` անգիտակցական ոլորտ` որեղից շարունակում են կառավարել անձի վարքը` արտահայտվելով մարդկային մշակույթի տարբեր մակարդակներում և մարդկային գործունեության տարբեր արդյունքներում (սուբլիմացիա):

Անգիտակցական մակարդակում բոլոր բնազդները սկսում են միավորվել և կախված իրենց ծագումից` ստեղծում են տարբեր կոմպլեքսներ, որոնք էլ Ֆրեյդը համարում է անձի ակտիվության իրական պատճառներ: Համպատասխանաբար հոգեբանության ամենակարևոր առաջադրանքն է այդ անգիտակցական կոմպլեքսների դուրս բերումը գիտակցության մակարդակ, որի շնորհիվ անձը կարողանում է հաղթահարել ներանձնային կոնֆլիկտները (հոգեվերլուծական մեթոդ): Այդպիսի մղումների պատճառ կարող է հանդես գալ նաև էդիպյան կոմպլեքը, որի էությունը հետևյալն է. մոտ չորս տարեկանում տղայի` իր մոր հանդեպ սեռական մղումների պատճառով սկսում է ատելությունը հոր նկատմամբ (էդիպյան կոմպլեքս): Ֆրեյդը անձի դրսևորած ակտիվությունը բացատրում էր որպես սեռական մղումները դուրս բերելու միջոց: Այսինքն` մարդու ակտիվությունը կառավարում է սեռական բնազդը (էռոս): Այնուհետև նա ձևակերպեց մահվան բնազդը (թանատոս), որն ավելի ավելացրեց նրա մի շարք համախոհների և տարբեր ոլորտների հոգեբանների հակադրությունն ու քննադատությունները:

Հոգեվերլուծությանը բնորոշ է անգիտակցականի` որպես անձի վարքը կառավարող գործոնի ընդունումը: Ֆրեյդը գտնում էր, որ հարկավոր է ընդունել այն փաստը, որ իրերը այնպիսին չեն ինչպես մենք նրանց տեսնում ենք, որ մարդկային վարքն ու գիտակցությունը ղեկավարվում են անգիտակցական դրդապատճառներով: Հոգեվերլուծությունը հաստատում է, որ վաղ ձևավորվող կյանքի փորձը բերում է ներքին աշխարհիների կազմավորմանը: Այսինքն` անձի ներքնաշխարհի ձևավորումը տեղի է ունենում շատ վաղ մանկության շրջանում, որն արդեն իրենից ներկայացնում է ողջ կյանքի ընթացքի կառուցվածքավորված հիմքը` հոգեկան իրականությունը: Համարյա թե բոլոր հոգեվերլուծական դպրոցներն էլ ընդունում են այն փաստ, որ գիտակցությունը և մեր ներքնաշխարհ` ձևավորված մանկության շրջանում, պարբերաբար փոփոխվում են տագնապից խուսափելու նպատակով: Հոգեբանական պատշպանությունը արդեն ուղղվում է այնպիսի նեքնաշխարհի ստեղծան վրա, որ անձը կարողանա խուսափի բոլոր տագնապներից. Պաշտպանական մեխանիզմները  ի հայտ են անգիտակցորեն և կառավարում են մեր իռացիոնալ վարքն ու ենթադրությունները:

Հոգեթերապևտիկ ներգործության ընթացքում հիմնական կետերն են.

  1. Խորը հուզական կապվածություն (ռապորտի) հաստատում պացենտի և հոգեթերապևտի միջև: Դա օգնում է այցելուին ճիշտ հաղորդել հագեթերապևտին ծնողների և այլ հարազատների անցյալ իրադարձությունների հետ կապված իր զգացմունքները, անկաշկանդ ցույց տալ իր զգացմոբացասական և դրական հույզերը:
  2. Երազների վերլուծությունն ու մեկնաբանումը, որը ըստ Ֆրեյդի ամենակարճ ճանապարհն է դեպի այցելուի անգիտակցականը: Հասկանալով երեզների սիմվոլիկ լեզուն կարելի է լուծել անձի անգիտակցականի և գիտակցության միջև եղած կոնֆլիկտը:
  3. Ազատ ասոցիացիաների մեթոդ, երբ այցելուին տրվում է հնարավորություն ազատ արտահայտել իր մտքերը նույնիսկ եթե դրանք ոչ էական են թվում, կամ կապ չունեն ընդհանուր խոսակցության կոնտեքստի հետ:
  4. Բանավոր և գրավոր խոսքի վրիպումների, մոռացումների վերլուծությունը, ինչպես նաև այն պահերի վերլուծությունը, երբ այցելուն տատնվում է ասել, թե չասել ինչ-որ մի բան, կամ դիմադրություն է ցույց տալիս:

Հոգեվերլուծական տեսությունը ունեցավ մեծ ճանաչում, մեծ ձեռքբերումներ: Նրա հիմնական արժանիքներից է անգիտակցական մակարդակի ուսումնասիրությունը, հայտնաբերումը, կլինիկական մեթոդների կիրառումը, այցելուի իրական խնդիրների և հույզերի հայտնաբերումն ու ուսումնասիրումը: Չնայած նրա, որ հոգեվերլուծությունը անգնահատելի դեր ունեցավ հոգեբանության մեջ, այն նաև ունի իր թերությունները, ինչպիսիք են բարձր սուբյեկտիվությունն ու ամեն ինչը սեռականին հանգեցնելն, ինչպես նաև ուղղվածությունը միայն դեպի անցյալը:

Իր վերջին՝ «Հոգեվերլուծության ակնարկ» գրքում ապագա հնարավոր քննադատների համար Ֆրեյդը գրել է. «Հոգեվերլուծության տեսությունը հիմնված է բազմաթիվ դիտարկումների ու փորձերի վրա: Միայն նա, ով այդ փորձարկումները կկրկնի իր և ուրիշների վրա, կարող է դրա մասին ինքնուրույն դատողություն անել»:

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

Можно использовать следующие HTML-теги и атрибуты: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Կիսվիր ընկերներիդ հետ